Բլինքենը հորդորել է Փաշինյանին պահպանել խաղաղ բանակցությունների իմպուլսը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների իմպուլսը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», – Թվիթերում իր գրառման մեջ նշել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։