«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի Dance! երգի հոլովակն այս պահին մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն 406 հազար դիտում ունի:

Dance! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։

Մյուս մասնակիցների տեսահոլովակների դիտումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: 

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: