Կենդանիների շրջանում ժանտախտ տարածելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԹԿՎԿ 

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կողմից կենդանիների շրջանում ժանտախտ տարածելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Բազմիցս նշել ենք, որ կենտրոնում իրականացվող ախտահանման աշխատանքները կրում են պարբերական բնույթ և միտված են մեր կլինիկա տեղափոխված կենդանիների անվտանգության ու պաշտպանության ապահովմանը։

Կազմակերպության նպատակներից մեկն է կենդանիների շրջանում վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը։

Հորդորում ենք չխոչընդոտել կազմակերպության աշխատանքներին, չհավատալ տարածվող կեղծ լուրերին և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։