ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի համար 1.5 միլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի եւ վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: 2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:

«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների  պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից  ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների,  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումն ապահովելու հարցում», – ասել է Քոքսը: