Սա բացահայտ սադրանք է,Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր էջում անդրադարձել է այսօր Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքներին․

«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։

Հուսով եմ, որ դա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով»։