Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախյան եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը. Factor

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել Արցախի հարցով եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Այս մասին հայտնում է Factor.am-ը: 

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, այս տարվա հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական ու լոգիստիկ կապերի վերականգնման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլից նշել են, որ զրուցակիցները պայմանավորվել են հետագա շփումների շուրջ։ Հավելենք, որ եռակողմ հայտարարությունների երկու կողմերը՝ ՌԴ-ն և Ադրբեջանը, այս պահին խախտում են այն։ Մասնավորապես, ռուս խաղաղապահները, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան, չեն ապահովում Լաչինի միջացքով Արցախի անվտանգ ու անխափան կապը Հայաստանի հետ, իսկ Բաքուն հերթական սադրանքն է իրականացրել՝ փակելով Լաչինի միջանցքի Գորիս-Ստեփանակերտ հատվածը։