Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող պռովոկացիոն գործողությունները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող պռովոկացիոն գործողությունները և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը: