2023 թվականին ռուսական ուժերի առաջնահերթ խնդիրներից է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության ապահովումը. Շոյգու

2023 թվականին ռուսական զորքերի խմբավորումները և խաղաղապահները կշարունակեն իրականացնել իրենց խնդիրները Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։

«2023 թվականի առաջնահերթ խնդիրներն են՝ շարունակել ռազմական հատուկ գործողությունը, մինչև խնդիրների լիարժեք կատարումը, ռուսական զորքերի խմբավորումների և ուժերի հետ ապահովել Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության և կայունության պահպանումը», – ասել է Շոյգուն։