Մենք պետք է խոսենք ոչ թե բարեփոխման, այլ արմատական փոփոխության մասին. Դավիթ Ամիրյան. Տեսանյութ

Մենք պետք է խոսենք ոչ թե բարեփոխման, այլ արմատական փոփոխության մասին. Դավիթ Ամիրյան. Տեսանյութ
Մենք պետք է խոսենք ոչ թե բարեփոխման, այլ արմատական փոփոխության մասին. Դավիթ Ամիրյան. Տեսանյութ

Խոշտանգումից զերծ մնալու իրավունքը բացառիկ իրավունք է։ Եթե հանցագործություն կատարած անձը փախչում է, ոստիկանը հետևից կրակում ու սպանում է, իրավիճակ է, որը թույլատրելի է, բայց եթե հասնում ու բռնում են, իրեն մատով դիպչելու իրավունք չունեն։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

«Մենք պետք է խոսենք ոչ թե բարեփոխման մասին, այլ արմատական փոփոխության, որովհետև բարեփոխում են մի բան, ինչ կա։ Իսկ ի՞նչ կա, պետությունը, որ հանդիսանում էր ամենամեծ, միլիարդավոր օտարերկրյա օգնություն ստացած ինստիտուտ, հասցրել էր իրավիճակը նրան, որ ՔԿՀ-ներում, ոստիկանական հաստատություններում, ծերանոցներում, հոգեբուժական հաստատություններում և դրանից դուրս, օրինակ՝ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց համար վատ, անմարդկային վերաբերմունքը լուծում չէր ստանում։ 2013-2014 թթ. Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի այցից հետո պետության համաձայնությամբ հրապարակված զեկույցում կային նկարներ, արյունոտ հակագազեր՝ գտնված Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում, մինչև հիմա որևէ արձագանք դրան չենք ստացել։ Դա մի համակարգ էր, որտեղ 2 միլիոն եվրո էր ստացել պետությունը՝ բարեփոխելու ոստիկանությունը։ Այստեղ բարեփոխման բան չունենք, ունենք իրավիճակ, որտեղ պիտի փոխենք»,- ասաց Դավիթ Ամիրյանը:

Նա նշեց, որ պետք է հոգեբուժական հաստատությունների բարեփոխում չլինի, պիտի լինի ռադիկալ փոփոխություն. «Պաշտոնական տվյալներով՝ հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց 60%-ը կարիք չունի այնտեղ գտնվելու։ Այսինքն՝ հոգեբուժական հաստատությունները, ՔԿՀ-ները, ծերանոցները բարեփոխել, սիրունացնել, ներկել պիտի չլինի։ Պետք է փորձենք հասկանալ՝ ինչպիսի՞ն պետք է լինի տրանսֆորմացիան՝ եղած վատ համակարգից անցնել մեկ այլ համակարգի»:

Դավիթ Ամիրյանը ներկայացրեց, որ Հիմնադրամը 2003 թվականից աջակցություն է ցուցաբերում Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում դիտորդական առաքելության խմբին, 2008-2015թթ. աջակցություն է ստացել Ձերբակալված անձանց պահման վայրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող խումբը, մոնիթորինգներ են իրականացվել հոգեբուժական հաստատություններում, 2008, 2009, 2010 թվականներին աջակցություն է ստացել Հատուկ դպրոցների նկատմամբ վերահսկողությունն իրականացնող Կրթության նախարարության ստեղծած խումբը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում