Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում, խնդիրը հնարավոր կլինի լուծել: Կարևոր է նաև հասարակության վերաբերմունքը: