Արարատ Միրզոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 23-ին կկայանա հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա լրատվամիջոցների համար փակ ռեժիմով: