Ջրծաղիկից մահացած զինվորի գործով ձերբակալվել է փոխգնդապետ

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով ձերբակալվել է փոխգնդապետ
Ջրծաղիկից մահացած զինվորի գործով ձերբակալվել է փոխգնդապետ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ այսօր ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը։

 

ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման համար (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

© Medialab.am