Կիևյան կամրջով երթևեկությունը հունվարի 20-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ի ժամը 07:00-ը փակ կլինի

Երևանի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝  հունվարի 20-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ի ժամը 07:00-ը փակ կլինի Կիևյան  կամրջով երթևեկությունը: 

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։