Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց

Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց
Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: