Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնոր­հա­վո­րանք­ներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կա­պակ­ցու­թյամբ:

Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մա­կար­դա­կի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հա­րա­բե­րու­թյունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հան­դի­պում­նե­րը, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգա­լի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ հա­մայն­քը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:

Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քա­ղա­քական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, ա­ռաջ­ընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից