Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 0՝ դեմ:

Եզրափակիչ ելույթում Սարգիս Խանդանյանը շնորհակալություն էր հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար՝ հավաստիացնելով, որ ընտրվելու պարագայում առաջնորդվելու է Հայաստանի պետական շահերի, անկախության և ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով, փորձելու է վարել նախաձեռնողական և հաշվետու գործունեություն: