Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Թվիթերում երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար իր շնորհակալությունը Հայաստանին հայերեն է հայտնել:
«Հայաստանից օգնության երկրորդ խմբաքանակը տեղափոխող բեռնատարների դռները բացվել են Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
Նա տարածաշրջան է ժամանել երկրաշարժից տուժածներին այցելելու համար»,- գրել է դիվանագետը և հայերեն եզրափակել՝ «Շնորհակալություն, Հայաստան»: