ՇՄՆ-ն հորդորում է վարորդներին զգոն լինել Դիլիջանից դեպի թունել տանող հատվածում

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,- ասված է գրառման մեջ: