Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար, այժմ Արևելյան և Արևմտյան ռազմական շրջանների հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում:

Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարը։