Ալիևը հույս ունի, որ 2023-ը բեկումնային կլինի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նա ասել է փետրվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովի հետ հանդիպմանը: 

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել է նա։