Հիվանդանոցներն ատկատ են տալիս նախարարությանը. Պատգամավոր

Հիվանդանոցներն ատկատ են տալիս նախարարությանը. Պատգամավոր
Հիվանդանոցներն ատկատ են տալիս նախարարությանը. Պատգամավոր

Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ըստ էության չհերքեց, որ պետպատվերի բաշխման գործընթացում ատկատ կա:

Պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ հիվանդանոցներում պետպատվերի բաշխումը ատկատի ապահովման մեխանիզմով է ուղեկցվում: Ամեն տարի օգոստոս ամսին, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, հիվանդանոցներում արդեն պետպատվերով սպասարկելու գումար չկա, հիվանդներին մերժում են:

Սա, պատգամավորի խոսքով, պայմանավորված է նրանով, որ պետպատվերին հատկացվող գումարների մի մասը հետ է վերադարձվում նախարարություն՝ ատկատի տեսքով, և հիվանդանոցներում միջոցների դեֆիցիտ է նկատվում:

«Դուք ընդունո՞ւմ եք, որ նման երևույթ կա, պատրա՞ստ եք խորն ուսումնասիրելու և միջոցներ ձառնարկելու, որ բացառվի ատկատի մեխանիզմի կիրառումը»,- նախարարին հարցրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ի պատասխան, Արմեն Մուրադյանն ասաց, որ հիվանդանոցներում պետպատվերի գործընթացն իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, համապատասխան հանձնաժողովն իրականացնում է գումարների բաշխումը: «Փորձում ենք նոր մոտեցում ցույց տալ, կատարելագործել եղածը և տեսնել՝ էդ ի՞նչ ռիսկերի մասին կարող ենք խոսել»,- ասաց նախարարը: Կարդալ ավելին