Սուրեն Պապիկյանը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների նկատմամբ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր:

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են, զինվորական համազգեստ and դրսում նկարն է

Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին:

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների հիմնական դրույթները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ:

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Այնուհետև նախարար Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով:

Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա:

Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին: