Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, մարտի 4-ին 4,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է 14 կմ դեպի հյուսիս-արևելք Անթաքիայից, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։