Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 18-ի. ԱՆ

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հիվանդներից ոչ ոք պատվաստված չի եղել կարմրուկի դեմ:

«Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին 👉 հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,-նշվում է հաղորդագրության մեջ: