Քաղաքապետարան աղբ տարած 8 քաղաքացիներն ազատ են արձակվել. հարուցվել է քրեական գործ

Քաղաքապետարան աղբ տարած 8 քաղաքացիներն ազատ են արձակվել. հարուցվել է քրեական գործ
Քաղաքապետարան աղբ տարած 8 քաղաքացիներն ազատ են արձակվել. հարուցվել է քրեական գործ

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի մուտք մոտ աղբ թափած քաղաքացիներից 8-ը բերման էր ենթարկվել:

Նրանք արդեն ազատ են արձակվել։ Ոստիկանությունից Factor.am-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով: Բերման ենթարկված, ապա ազատ արձակված 8 քաղաքացիները գործով կասկածյալի կարգավիճակ ունեն:

Քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցների հավաստմամբ՝ վաղը կրկնելու են այն: