Զինվորի տան շահառուներից ևս 27-ն այսօր հավաստագիր ստացավ

Զինվորի տան շահառուներից ևս 27-ն այսօր հավաստագիր ստացավ: Ձեռք բերված նոր մասնագիտություններով ու հմտություններով (ծրագրավորում, 3Դ մաքս, ՍՄՄ, ճագարաբուծություն, մեղվաբուծություն) տղաները կկարողանան կյանքի նոր ծրագրեր մշակել, նոր աշխատանքի անցնել: Ի դեպ, դասընթացների ավարտից հետո կազմակերպվում է նաև նրանց աշխատանքի տեղավորումը:

Այս ամենն իրագործվում է Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ՀՕՖ-ի, USAD-ի, EIF՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչները: