ԱՄԷ-ն Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Միացյալ Արաբական Էմիրությունները նոր դեսպան է նշանակել Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդի ներկայությամբ տեղի է ունեցել դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուալլայի երդմնակալության արարողությունը։

WAM-ի փոխանցմամբ, նախագահը դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուալլային և մյուս նորանշանակ դեսպաններին հաջողություն է մաղթել իրենց նոր առաքելության մեջ։ Դեսպանները խոստացել են աշխատել ազնվորեն՝ ծառայելու երկրի շահերին։