Սյունիքում Ադրբեջանի գնդակոծության հետևանքով երկու ռուս զինծառայող է վիրավորվել. ՍիվիլՆեթ

Սյունիքում՝ Իշխանասարի մոտ, ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության հետևանքով վիրավորվել է ռուսաստանցի երկու զինծառայող։ Տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությունը հաստատում է ՍիվիլՆեթի՝ Սյունիքի թղթակիցը։

Ըստ տեղեկության՝ ռուս զինծառայողները մասնակցում էին նախօրեին մոլորված և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանի որոնողական աշխատանքներին։ Զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց և տեղում վիրահատվել։