Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ահազանգում է Վանաձորի ավտոկայանի շենքի անմխիթար վիճակի մասին։
«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան: Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով: Հայաստանի երրորդ քաղաքի եւ մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ: Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է նախարարը։