Ծեծի ենթարկված երեխան մահացել է․ այս հանցագործությունը ոչ թե կանոնն է, այլ դրանից բացառությունը․ Մարիա Կարապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ծեծի ենթարկված երեխան մահացել է։ Այս հանցագործությունը չի բնորոշում մեր ողջ հանրությանը։ Այն ոչ թե կանոնն է, այլ դրանից բացառությունը։ Սակայն ի՞նչ պետք է անենք, որ այս հանցագործությունը, այս բացառությունը ավելի քիչ հավանական դառնա։

Պետք է փոխենք կանոնը։ Եթե կանոնը լինի այն, որ յուրաքանչյուր երեխա կրթվի և դաստիարակվի այնպես, որ իմանա, որ բռնությունը անթույլատրելի է և իմանա, թե ինչ անել, երբ բռնության է ենթարկվում, սրանից երեխաները «սանձարձակ» չեն դառնա, գուցե թեժ գծին մի անհիմն զանգ ավել հնչի, բայց գուցե նաև մեկ կյանք փրկվի։

Եթե կանոնը լինի այն, որ սոցիալական աշխատողը գոյություն ունենա և նա իրավունք ունենա «քիթը խոթելու» ընտանիք, եթե այնտեղ լուրջ խնդիրներ կան, սրանից ընտանիքները չեն քայքայվի, գուցե մի անհիմն այց ավել կատարվի, բայց գուցե նաև մեկ կյանք փրկվի։

Եթե կանոնը լինի այն, որ ծնողավարության մեթոդները բացառեն մարմնական պատիժները, իսկ բռնության վկա համայնքը չհամարի սոցիալական վատ վիճակը կամ հոգեկան առողջության խնդիրները որպես բռնությունը նորմալացնող հանգամանք, գուցե մեկ կյանք փրկվի։ Եթե կանոնը բռնության նկատմամբ զրո հանդուրժողականությունը լինի, բացառությունները կնվազեն»։

Ծեծի ենթարկված երեխան մահացել է։ Այս հանցագործությունը չի բնորոշում մեր ողջ հանրությանը։ Այն ոչ թե կանոնն է, այլ դրանից…

Posted by Maria Karapetyan on Tuesday, August 25, 2020