Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը

Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ:

Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի զարգացման և կայացման հարցում, ինչի արդյունքում տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են Կարեն Դեմիրճյանի անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս»,-գրել է նա: