Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Ապրիլի  23-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 20-22-ը, 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: