«Ես թևերս փռում եմ միայն ընտանիքիս վրա». Էրիկ Գրիգորյան

«Ես թևերս փռում եմ միայն ընտանիքիս վրա». Էրիկ Գրիգորյան
«Ես թևերս փռում եմ միայն ընտանիքիս վրա». Էրիկ Գրիգորյան

««Սևան» ազգային պարկի հետ կապված բազմաթիվ քրեական գործեր են հարուցված: Սխալ է, որ «Սևան» ազգային պարկն ավելի շատ հողերի վարձակալությամբ զբաղվող հիմնարկ է, քան տարածքների կամ լճի պահպանության խնդիրներով զբաղվող կառույց»,- ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ «Սևան» ազգային պարկ ստուգումների ուղարկողը իրենք չեն, այլ ուրիշ մարմիններ:

Այն հարցին, թե «Սևան» ազգային պարկի տնօրենը Էրիկ Գրիգորյանի ընկերն է, և վերջինս «թևերը փռում է իր վրա», Էրիկ Գրիգորյանը պատասխանել է.

«Ես թևերս փռում եմ միայն ընտանիքիս վրա, ուրիշ որևէ մեկի վրա չեմ կարող թև փռել»,- տեղեկացնում է Shantnews.am-ը: