Թուրքիա-Իրան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին)  գրանցել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։