Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։

Գրասենյակի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:06-ին Գյոքսունի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։