Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է մայիսի 27-ին ժամը 13:23-ին:Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից և նշում, որ սահմանվել է հերթապահություն։
Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ էին նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում: Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել էին քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ էին կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով: Գործընթացն իրականացվում էր նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական միջոցներով: