Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան. 19 բուժված անձ վերադարձել է Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հունիսի 10-ին (շաբաթ օրը), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին Հայաստանի Հանրապետություն՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը: