ՀՀ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի կապակցությամբ

Երեկ Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը:

Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ: