ԱՀԿ-ի քաղցկեղի հետազոտման գործակալությունը նշել է, որ ասպարտամ քաղցրացուցիչը կարող է քաղցկեղածին լինել. «Ամերիկայի ձայն»

Աշխարհի ամենատարածված արհեստական քաղցրացուցիչներից մեկը հաջորդ ամիս համաշխարհային առողջապահական առաջատար մարմնի կողմից կհայտարարվի որպես հնարավոր քաղցկեղածին:Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ասպարտամ օգտագործվում է «Coca-Cola» դիետիկ գազավորված ըմպելիքներից մինչև «Mars’ Extra» մաստակի պատրաստման մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՀԿ-ն ուղեցույցներ էր հրապարակել, որոնք խորհուրդ չէին տալիս սպառողներին օգտագործել ոչ շաքարային քաղցրացուցիչներ քաշը վերահսկելու համար: Ուղեցույցները մեծ աղմուկ էին բարձրացրել սննդի արդյունաբերության մեջ: