«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորն ընկած երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորն ընկած երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորն ընկած երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

«Սատանի կամրջի» հատվածում ձորն ընկած երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, տեղեկացնում է բուժհիմնարկի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։

Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, այնուհետև ուղղաթիռով տողափոխվել Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։

Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»,- Ֆեյսբուքում գրել է Դերձյանը։