Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումից։

«Ցավալի լուր
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,-գրել է Հովհաննիսյանը։