Երևանի Գայի պողոտա-Թոթովենց-Նանսենի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն տեղի կունենա  

Երևանի Գայի պողոտա-Թոթովենց- Նանսենի փողոցների խաչմերուկում օգոստոսի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի ` կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, միաժամանակ, նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

001.jpg (151 KB)