Մահացել է Շառլ Ազնավուրը

Մահացել է Շառլ Ազնավուրը
Մահացել է Շառլ Ազնավուրը

Մեծն շանսոնյե, դերասան, լեգենդար երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Figaro-ն։

Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր։ Աշխարհահռչակ երգչի մահվան լուրը հաստատել է նրա մամլո խոսնակը։

Իր վերջին հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ իր հարյուրամյակին պատրաստվում է մեծ համերգի։ 

«Ես ծրագրում եմ համերգ՝ 2024 թվականի մայիսի 22-ին ծննդյանս 100-ամյակին»,- ասել է Ազնավուրը։ Նա նաեւ նշել էր, որ չի պատրաստվում մեռնել բազկաթոռին նստած:

http://www.youtube.com/watch?v=hWLc0J52b2I&feature=youtu.be