Հայտնի է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Հայտնի են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները:

Ինչպես տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից, մահացած քաղաքացիներն են «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.):Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: