Գորիս-Երևան ավտոճանապարհը շատ վաղուց այսքան լավ վիճակում չի եղել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։

«Կհամարձակվեմ պնդել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհը շատ վաղուց այսքան լավ վիճակում չի եղել։

Եվ դեռ մի շարք տեղամասերում շինաշխատանքները չեն ավարտվել։

Շատ շուտով կավարտենք Շամբ-Նորավան հատվածի նորոգումը և նույնը վստահ կասենք նաև Կապան-Երևան ավտոճանապարհի մասին»,- նշել է նա։