Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։Նա երեկ եղել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։

2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։