Բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել:

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, նպատակ է հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը:

Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։

Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է:


Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։

Աստված մեզ բոլորիս պահապան»,- ասվում է հայտարարությունում: