Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն

Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կկայանա նոր հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը։

Եվլախում այսօր ավելի վաղ կայացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։