Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել հայերի ու ուզբեկների միջև․ կան ձերբակալվածներ

Մոսկվայի հյուսիս-արևելքում շինարար ներգաղթյալների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ձերբակալվել են Հայաստանի ու Ուզբեկստանի քաղաքացիներ։ РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 20 մարդ։

Կոնֆլիկտը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը Մարեսևի փողոցի վրա գտնվող շինհրապարակում ՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի մոտերքում:

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի՝ 7 և Հայաստանի 2 քաղաքացու, մինչև հանգամանքների պարզումը:

Նշվում է, որ ոստիկանությունը ստուգումներ է կազմակերպել:

Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան:

Աղբյուր՝ Factor.am