Եվլախում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը Եվլախում հայկական ու ադրբեջանական կողմերի բանակցությունների մասին․

«Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»: